E-Verify.am համակարգը ՀՀ պետական մարմիններիկողմից տրամադրվողպաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ է: Այն նպատակ ունի առցանց տարբերակով փաստաթղթերի վավերականության ստուգման գործընթացը դարձնել առավել արդյունավետ և բարելավել պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակը:
Կայքը ներկայումս հնարավորություն է ընձեռում ստուգել հետևյալ փաստաթղթերի վավերականությունը`
Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականներ, Ապոստիլով վավերացված փաստաթղթեր, ՀՀ բժշկական հաստատությունների կողմից տրվող ծննդի և մահվան բժշկական վկայականներ, Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքներ, Դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ տեղեկանքներ: