Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ։
ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am կայքը հնարավորություն է ընձեռում ստուգել պետական մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերի վավերականությունը: Պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման համար անհրաժեշտ է մուտքագրել փաստաթղթի վրա առկա 16 նիշանոց ծածկագիրը կայքի համապատասխան դաշտերում:
Կայքի գործարկումը նպատակ ունի բարելավել պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու թափանցիկությունը՝ խնայելով ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների ժամանակն ու ֆինանսական միջոցները:
Կայքը հնարավորություն է ընձեռում առցանց տարբերակով փաստաթղթերի վավերականության ստուգման գործընթացը դարձնել առավել արդյունավետ և ապահովել հարցվող տեղեկատվության մատչելի և հասանելի ձևաչափը: Կայքի միջոցով ներկայումս ստուգվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ Կայքի «ՄԵՐ ՄԱՍԻՆ» բաժնում: